Ռոնալդուն ինքնաթիռում համբուրել է Սալգադոյի աղջկան (տեսանյութ)
Սպորտ«Ռեալին» Աբու-Դաբիից Իսպանիա ուղևորվելու ճանապարհին ընկերակցել է մադրիդցիների նախկին պաշտպան Միչել Սալգադոյի դուստրը` Մալուն:
Աղջիկն ինքնաթիռում երգել է ֆուտբոլիստների համար և արժանացել նրանց ծափահարություններին:
Իսկ «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել Մալուին` նրան վարդ և համբույր նվիրելով:
Հիշեցնենք` դեկտեմբերի 16-ին «Ռեալը» հաղթել է աշխարհի 2017 թվականի ակումբային առաջնությունում` եզրափակչում 1:0 հաշվով առավելության հասնելով բրազիլական «Գրեմիոյի» նկատմամբ:
«Ռեալը» դարձել է առաջին թիմը, որը երկու տարի անընդմեջ դառնում է մրցաշարի չեմպիոն, իսկ հաղթանակների ընդհանուր քանակով հավասարվել է «Բարսելոնային»: «Ռեալը» մրցաշարում հաղթել է 2014, 2016 և 2017 թվականներին, իսկ «Բարսելոնան»` 2009, 2011 և 2015 թվականներին: