Հայերեն

Լուիզա Ղամբարյանը բացել է փակագծերը

Life

Tert.am Life–ն իր ընթերցողներին պատմել է Հանրայինի նոր` «Բացի՛ր աչքերդ» հեռուստանովելի մասին։ Դերասանուհի Լուիզա Ղամբարյանն այստեղ խաղում է ծերանոցի տնօրենի կերպար և առաջին անգամ հեռուստադիտողին ներկայանում է սառնասիրտ կնոջ կերպարով։ Առաջին հայացքից առանց զգացմունքների կնոջ հոգում, սակայն, բազմաթիվ հույզեր կան, որոնք նա խնամքով թաքցնում է։ Tert.am Life–ի հետ զրույցում Լուիզան ասաց, որ իր համար շատ հետաքրքիր է խաղալ այս կերպարը։

 

«Ալլան արտաքուստ սառնասիրտ թվացող մարդ է, որի էությունը բոլորովին այլ է։ Կյանքի և իրավիճակների բերումով նա պաշտպանողական դիմակ է կրում, քանի որ անձնական կյանքում նա միայնակ է, իսկ ի պաշտոնե ղեկավարում է կոլեկտիվ, որտեղ տարբեր հոգեբանությամբ և խնդիրներով տարեց մարդիկ կան։ Նրա էությունն իրականում այլ է։ Կին է, որը սիրելու և սիրվելու կարիք ունի։ Պարզապես, սերը դեռ հյուր չի եկել նրան։ Աստված ամեն մեկին իր ժամանակին է սեր տալիս։ Ալլան դեռ կժպտա հոգու խորքից, նրա աչքերը կբացվեն և կփայլեն»,– նշեց Լուիզան։

 

 

 

Դերասանուհին առաջին անգամ է ֆիլմում ներկայանում այսպիսի կերպար։ Նա նկատեց, որ այն իրեն հնարավորություն է տալիս նորովի ներկայանալ լսարանին։ «Ինձ հետաքրքիր է, քանի որ առաջին անգամ հնարավորություն ունեցա էկրաններից ներկայանալ այլ բնավորությամբ ու գույնով։ Կերպարս մասնագիտական բավականին նուրբ աշխատանք է պահանջում։ Սա տրիվիալ բացասական կերպար չէ։ Եթե փորձենք վերլուծել կերպարները, կհասկանանք, որ երբեք չի կարելի միանշանակ ասել` սա դրական է, սա` բացասական, սա զոհ է, սա` հաղթող։ Ամեն կերպար ունի իր պատճառահետևանքային կապը։ Ես աշխատանքային շատ նուրբ շերտերի վրա եմ կառուցում իմ և՛ խոսքը, և՛ շարժումները, և՛ հարաբերությունների զարգացումը։ Դա ինձ հաճույք է պատճառում»,– նկատեց նա։

 

Հեռուստատեսային նախագծերում ամենամեծ խնդիրը լավ սցենարի բացակայությունն է։ Այս դեպքում սցենարի հեղինակը դրամատուրգ Աննա Աղասարյանն է։ Այս փաստը շատ է ոգևորել Լուիզային։ «Առաջին հերթին, նախագիծն ինձ գրավեց նրանով, որ Աննան ունի դրամատուրգիական մեծ ճանապարհ, ինչն անհետևանք չէր կարող լինել»,– ասաց դերասանուհին, ապա հավելեց, որ ռեժիսորն էլ Արտյոմ Հարությունյանն է, որի հետ աշխատել է «Կյանքի գինը» և այլ հեռուստանովելների շրջանակում։

 

 

 

Ի դեպ, Լուիզայից տեղեկացանք, որ ի սկզբանե ֆիլմաշարը կազմված էր 40 մասից, սակայն հաշվի առնելով հեռուստադիտողների ցուցաբերած հետաքրքրությունը, որոշել են այն դարձնել 52 մաս։ Ըստ Լուիզայի` կերպարներն ու սցենարը դրանից չեն տուժել, փոփոխությունը չի ազդել կուռ կառուցվածքի վրա, քանի որ տարբերությունը մեծ չէ։ Դերասանուհին կարևորեց, որ այս նախագիծն ունի սկիզբ, կուլմինացիա և ավարտ։

 

Այս փուլում Լուիզան նկարահանվում է նաև մեկ այլ հեռուստանովելում, որի փակագծերն առայժմ չի կարող բացել։

Ucom-ն աջակցում է Silicon Mountains 2026-ին՝ խթանելով նորարարությունն ու տեխնոլոգիական զարգացումը Իշխանությունը փոխելու կամ պահպանելու հարցը երկրի ներքին ժողովրդավարական գործընթացների մաս է. Մհեր Ավետիսյան«Քո կանաչ քայլը»․ Կոնվերս Բանկը՝ COP17-ումԱշխատանքն արդյունք պիտի ունենա, եթե չկա, ապա կա երկու տարբերակ` կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Արեգա ՀովսեփյանՔաղաքական գործչին պետք է գնահատել ոչ թե պիտակներով, այլ նրա առաջարկած ծրագրերով. Մհեր ԱվետիսյանTRIPP-ի համաձայնագրում «անխոչընդոտ» բառը «թակարդ» է մեր բնակչության համար. Արեգ ՍավգուլյանՀ1-ի լրատվականը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. թշնամական քարոզ է անում. Դավիթ ՍարգսյանՀանրայինը լուսաբանում է բացառապես ՔՊ-ին, անարգում զոհվածների հիշատակը. Ավետիք ՉալաբյանՔՊ-ի կազմում մարդիկ շատ հեռու են բարոյական նորմերից և բարեվարքությունից. Մենուա Սողոմոնյան«Հանրային հեռուստաընկերությունը վերածվել է իշխանական քարոզչամեքենայի»․ Ավետիք ՉալաբյանԱնընդունելի է զոհվածների հիշատակի օրը համերգ հեռարձակել. Ավետիք Չալաբյան Կրթության ոլորտից հեռացնում են մարդկանց, ովքեր իրենց մեջ կրում են ազգային արժեքներ. Ատոմ ՄխիթարյանՄեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը«ՀայաՔվե»-ի ակցիան՝ ընդդեմ Հանրային հեռուստաընկերության կողմնակալ քաղաքականությանՈչ մի պետության շահ չպետք է փոխարինի մեր սեփական պատմական գիտակցությանը. Մհեր ԱվետիսյանCOP 17-ը ժողովրդի և երկրի բյուջեի վրա շատ ծանր է արժեցել. Աննա ԿոստանյանԱրդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպելՆարեկ Կարապետյանն ու Իրինա Յոլյանը հիվանդանոցում այցելել են Անի Ավետիսյանին. Անուշ Միրզոյան IDBank-ն առաջին անգամ թողարկել է արժեկտրոնային անժամկետ պարտատոմսեր Գագիկ Ծառուկյանին հետագա կալանքի տակ պահելն այլևս չունի որևէ ողջամիտ անհրաժեշտություն. ԲՀԿ Խաղաղության անունից հանդես եկող իշխանությունը սեփական քաղաքական օրակարգի շուրջ անհամաձայնությունը հաղթահարելու միջոց է հայտարարում հանրային ճնշումը. Ա. Հովասափյան ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներինԵրբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
Ամենադիտված