Դիետոլոգները գտել են ճարպակալումը հաղթահարելու նոր միջոց
Բաց մի թողեքՊիտակները, որոնք նախազգուշացնում են քաղցր ըմպելիքների օգտագործման վտանգի մասին, կարող են օգնել դադարեցելու ճարպակալման համաճարակը։ Նման եզրակացության են եկել Ջոն Հոփկինսի ամերիկյան համալսարանի մասնագետները։
Գիտնականները կարծում են, որ նախազգուշացնող գրությունների զետեղումը կարող է նվազեցնել քաղցր ըմպելիքի գնման հավանականությունը 4 տոկոսով, փոխանցում է MedicalХpress-ը։
Հետազոտության մեջ կիրառվել է համակարգչային մոդել՝ իրական տվյալների հիման վրա։ Նախազգուշացնող կպչուն պիտակները պարունակել են տեղեկություն այն մասին, որ շաքարը հանգեցնում է ատամների քայքայման, մարմնի զանգվածի մեծացման և դիաբետի առաջացման։