«Մանչեսթեր Սիթին» առաջարկ ունի Գվարդիոլային
ՍպորտԻնչպես հաղորդում է The Telegraph-ը, «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը մտադիր է հաջորդ ամռանը թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային առաջարկել երկարաժամկետ պայմանագիր՝ 80 մլն ֆունտ ընդհանուր արժեքով: Ըստ նախնական տվյալների՝ համաձայնագիրը նախատեսված կլինի 4 տարվա համար: Այսպիսով, Գվարդիոլան տարեկան կստանա 20 մլն ֆունտ:
Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Սիթիի» սեփականատերերն ուզում են Գվարդիոլայի օգնությամբ ստեղծել այնպիսի դինաստիա, ինչպիսին կար «Մանչեսթեր Յունայթեդում» Սըր Ալեքս Ֆերգյուսոնի օրոք, ով գլխավորեց «Կարմիր սատանաներին» 27 տարվա ընթացքում: «Քաղաքայինների» ղեկավարները վստահ են, որ Գվարդիոլան կարող է կառուցել իր դինաստիան հաջորդ 10 տարիների ընթացքում և նվաճել մի քանի տիտղոս ներքին և եվրոպական արենաներում: