ՀՀ երրորդ քաղաքում ՀՀԿ-ն ու Լուսավոր Հայաստանը ընթանում են գրեթե հավասար ձայներով․ այս պահի հաշվարկը
ՔաղաքականությունՀայաստանի երրորդ քաղաքում՝ Վանաձորում, ընտրական տեղամասերի փակման ժամանակ մասնակցությունը կազմել է 42,66 տոկոս: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է N30 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը, որը պատասխանատու է Վանաձորի տեղական իշխանությունների ընտրությունների կազմակերպման համար:
Նրա խոսքով՝ Վանաձորի ավագանու ընտրություններին մասնակցած քաղաքացիների վերջնական թիվը կազմել է 41 հազար 189:
Ներկա պահին 58 ընտրատեղամասերում ընթանում է ձայների հաշվարկը: 33 տեղի համար պայքարում են 8 քաղաքական ուժեր: