Լարված իրավիճակ Սոթքի հանքում. վարորդները փակել են ճանապարհը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՏնտեսությունԱյսօր վաղ առավոտից Սոթքի հանքի աշխատակցները հավաքվել էին հանքի մոտ և իրենց բողոքն են արտահայտում: Խնդիրն այն է, որ նոր սեփականատերն այլևս չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը «Վարմես» ընկերության հետ, որի վարորդները հումք տեղափոխողներն են: Վարորդները պահանջում են, որպեսզի պայմանագիրը երկարաձգվի, որ իրենք իրենց մեքենաներով կարողանան աշխատել: Խնդիրն այն է, որ նոր սեփականատերը ինքն է նոր մեքենաներ ներկրել Չինաստանից և արգելում է, որ այս աշխատակիցները հին մեքենաներով աշխատեն: Այսօր բողոքի ակցիային ներկա էր նաև հանքի տնօրեն Արայիկ Միդոյանը, ով սկզբից բավական ագրեսիվ էր տրաամադրված աշխատակիցների հանդեպ, նույնիսկ փորձեց խոչընդորել լրատվամիջոցների աշխատանքը: «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության լրատվական դեպարտամենտի պարզաբանումը կներկայացնենք շուտով: