Կադաստրի պետն իր որդուն տեղակալ է նշանակել
Տնտեսություն«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը վերջերս իր որդուն նշանակել է «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն:
Հիշեցնենք, որ այս հիմնարկը գտնվում է կոմիտեի համակարգում, այսինքն՝ անմիջապես Մարտին Սարգսյանի ենթակայության ներքո: Եվ, այս դեպքում, վերջինս լինելու է որդու ղեկավարը:
Թերթն այս լուրը փորձել է ճշտել նաև ՊՈԱԿ-ից, որտեղից պատասխանել են, որ ունեն նոր փոխտնօրեն՝ Գրիգոր Սարգսյանը, ով հիմա Հայաստանում չէ, գործուղման է: Բայց հրաժարվեցին մեկնաբանել, որ նա Կադաստրի պետական կոմիտեի նախագահի որդին է: