«Նիկոլ ջան, մի նեղվի». արտահերթ նիստը մեկնարկել է խառնաշփոթով
ՔաղաքականությունԱզգային Ժողովի այսօրվա՝ դեկտեմբերի 19-ի արտահերթ նիստը մեկնարկել է խառնաշփոթով: Նիստի հենց սկզբում պարզվել է, որ պատգամավորների գրանցման էլեկտրոնային համակարգը չի գործում և պատգամավորները չեն կարողացել գրանցվել:
Երբ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը խնդրեց կրկնել գրանցումը, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը տեղից ասաց. «Որ էկրան չկա, ո՞նց ես գրանցում»:
ՀՀԿ խմբակցությունից գեներալ Սեյրան Սարոյանն էլ էլի տեղից ձեռքով ցույց տվեց էկրանն ու ասաց. «Կինոն չկա, էդ տելեվիզրները միացրեք»:
Ի վերջո, պատգամավորներին հաջողվեց գրանցվել, սակայն պարզվեց գրանցումը նորմալ չի կատարվել, էկրանի վրա բոլորովին այլ պատկեր էր, ինչը առաջ բերեց ներկաների ծիծաղը:
Վարման կարգով ձայն խնդրեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը և անդրադառնալով բացակաների փոխարեն քվեարկությանն ասաց. «Եթե այսպես շարունակվեց ուրեմն օրենսդրական գործունեությունը կթողենք, կզբաղվենք վերակացուական գործունեությամբ»:
Նրան արձագանքեց Սեյրան Սարոյանը՝ «Նիկոլ ջա՜ն, մի նեղվի»: