35-ամյա երիտասարդը խեղդել է կնոջը՝ սեքսով զբաղվելուց հրաժարվելու համար
ԱշխարհՀնդկաստանի Հարյանա նահանգի գյուղում 35-ամյա տղամարդը խեղդել է իր կնոջը, որովհետև նա հրաժարվել է իր հետ սեքսով զբաղվել: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: «Հետաքննության ընթացքում Սանջիվը խոստովանել է, որ ցանկացել է կնոջ հետ քննարկել խնդիրը, բայց ի պատասխան նա միայն բղավել է իր վրա նրա համար, որ ինքը կնոջը ստիպում է սեքսով զբաղվել: Դա տղամարդուն հունից հանել է, և նա խեղել է կնոջը»,- պարբերականին պատմել են տեղի ոստիկանությունում: Հաղորդվում է նաև, որ տնային տնտեսուհին խուսափել է ամուսնու հետ ինտիմ մտերմությունից, քանի որ ամուսինը տառապել է դենգե տենդով: Հայտնի է, որ հնդիկ զույգն ամուսնացած է եղել ավելի քան 10 տարի, 2 երեխա ունի: Տղամարդը խոստովանել է իր հանցագործությունը, գործով հետաքննություն է իրականացվում: