ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը կազմել է 50.87%. այս պահի հաշվարկները Վանաձորում ու Գյումրիում
ՔաղաքականությունԱյսօր հանրապետության 6 մարզերի 377 համայնքներում` այդ թվում նաև Գյումրիում և Վանաձորում, կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:Թվով 375 համայնքներում կայացած ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 20.00-ի դրությամբ 378557 է կամ 50.87 %, Գյումրիում քվեարկության մասնակիցների թիվը 46.092 է կամ 36.59 %, Վանաձորում` 41.189 կամ 42.66 %:Ժամը 20.00-ին սահմանված կարգով փակվել են բոլոր 837 ընտրական տեղամասերը: Տեղամասային ընտրական հանձնաժողովներն սկսել են քվեարկության արդյունքների ամփոփման նիստերը, որոնց ընթացքում կկազմվեն ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների արձանագրությունները: ՏԻՄ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները կտեղադրվեն ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում: