Մխիթարյանը չի կարող դառնալ «Ինտերի» ֆուտբոլիստ
ԱմենաընթերցվածՄիլանի «Ինտեր»-ը չի կարողանա գնել Հայաստանի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը:
Մասնավորապես, ըստ «La Gazzetta dello Sport» պարբերականի, «Ինտեր»-ը կարող է միայն վարձակալության հիմունքներով ձեռք բերել Մխիթարյանին՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆինանսական ֆեյր-փլեյի պատճառով:
Ըստ բրիտանական լրատվամիջոցների, «Մանչեսթեր Յունայթեդը» Մխիթարյանի տրանսֆերի համար պահանջում է 35 միլիոն ֆունտ: