Ամուսինը կտրել է կնոջ կոկորդը և ինքնասպան է եղել, երբ կինը խնդրել է բաժանվել
Աշխարհ30-ամյա Ջեյմս Բարնսը դանակը մտցրել է կնոջ կոկորդը մինչ նա քնած է եղել Բիրմինգհեմի հիվանդանոցում գիշերային հերթափոխից հետո: Հետո ամուսինը գնացել է իր ծնողների տուն և այնտեղ ինքնասպան է եղել: Դատավարության ընթացքում պարզվել է, որ սպանվածը չի կարողացել համակերպվել առաջիկա բաժանության հետ, ինչն էլ 32-ամյա Էմիի հանդեպ դաժան հաշվեհարդարի պատճառ է դարձել, հայտնում է Mirror-ը:
Ջեյմսը և Էմին ամուսնացել են ողբերգությունից 3 տարի առաջ: Նրանք կարծես ամեն ինչ ունեցել են՝ 190 000 ֆունտ ստերլինգ արժողությամբ տուն, լավ աշխատանք և թվացյալ իդեալական հարաբերություններ: Սակայն փոքր տետրում, որը հայտնաբերվել է Էմիի մարմնի մոտ, տղամարդը խոստովանել է, որ իրենց ամբողջ ամուսնությունը վեճերից է բաղկացած եղել:
Ամուսինները նույնիսկ փորձել են ընտանեկան խորհրդատուի մոտ գնալ, սակայն այդ հանդիպումներն արդյունք չեն տվել: Էմին խնդրել է բաժանվել, բայց Ջեյմսն արդեն իր կյանքը չի պատկերացրել առանց նրա: