Թեւոսիկի եղբոր սպանության գործով հնչեց Իսոյի դատավճիռը
Բաց մի թողեք- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
«ՀԺ»
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ հրապարակվեց Քրեական աշխարհում որպես «Կայարանցի Թեւոսիկ» հայտնի Թեւոս Սաֆարյանի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով դատավճիռը:
Կայարանցի Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության կազմակերպման, այդ սպանությունը կատարողին սպանելու եւ ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու, գործադրելու համար մեղադրվում է Իսրայել Սարգսյանը: Դատավճռով նա մեղավոր ճանաչվեց եւ դատապարտվեց 25 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք, որ այս գործով դատավճիռը պետք է հրապարակվեր դեռեւս հունիսի 22-ին, սակայն դատավորն անսպասելի որոշում էր կայացրել դատաքննությունը վերսկսելու վերաբերյալ: Նման որոշում դատավորը կայացրեց նաեւ երկրորդ անգամ՝ այդպես էլ չհրապարակելով սույն գործով դատավճիռը:
Մեղադրող դատախազը Իսրայել Սարգսյանի համար պահանջել էր 25 տարվա ազատազրկում:
Հիշեցնենք, որ Արթուր Սաֆարյանի սպանությունը տեղի էր ունեցել 2014-ի հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը: Համաձայն գործի նյութերի` Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին է պատվիրել Արթուր Սաֆարյանի սպանությունը, ապա Մովսեսին սպանել Դավթաշենում գործող «Մագնում» հյուրանոցում եւ դիակը տեղափոխել ու նետել Զովունի-Քանաքեռավան տանող ճանապարհին գտնվող կոյուղու դիտահորը: Մոսոյի դիակն այդպես էլ մինչ օրս չի հայտնաբերվել: Առաջադրված մեղադրանքում Սարգսյանն իրեն մեղավոր չի ճանաչում:
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram