2018-ի անսպասելի հանգուցալուծում
ՔաղաքականությունԼրագիր
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, խորհրդարանում պատասխանելով Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության վերաբերյալ լրագրողների հարցերին, ասել է, թե ինքն այդ մասին կխոսի, երբ կգա ժամանակը, քանի որ այդօրինակ որոշումները կախված են լինում իրավիճակներից: Հարությունյանը նշել է, որ իր որոշումն էլ բխելու է իրավիճակից, բազմաթիվ գործոններից ու հանգամանքներից, որոնք այդպիսի հարցերում լինում են մոտեցում, որոշում թելադրողը:
Դավիթ Հարությունյանն այդպիսով տվել է ներկայիս ֆոնին բացառիկ պատասխան, ի տարբերություն մի շարք այլ ՀՀԿ-ականների, որոնք ավելի ու ավելի աշխույժ եւ բաց են սկսել խոսել Սերժ Սարգսյանի վարչապետ լինելու մասին:
Դավիթ Հարությունյանն իր պատասխանով տարբերվում է այդ ֆոնին, որովհետեւ դե՞մ է Սերժ Սարգսյանի վարչապետությանը՝ ինչ-ինչ պատճառներով, թե՞ որովհետեւ առավել փորձառու է քաղաքական տեսանկյունից եւ քաջատեղյակ, որ Սերժ Սարգսյանի վարչապետության հարցն ամենեւին էլ վճռված հարց չէ եւ իսկապես կախված է մի շարք գործոններից, հետեւաբար նպատակահարմար չէ վաղաժամ հայտարարություն անել՝ հետո անհարմար վիճակում չհայտնվելու համար:
շարունակությունը՝ կայքում