Դիլերները պետության առաջ պահանջ են դրել. աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքը այլ պատճառներ ունի
ՀասարակությունԱռաջին
«Պետությունը պետք է անկեղծ լինի և խոստովանի, թե իրականում ինչու է շահագրգռված արգելել աջ ղեկով տրանսպորտային միջոցների շահագործումը։ Տվյալ տրանսպորտային միջոցների շահագործումը բնավ պայմանավորված չէ անվտանգության կամ այդ մեքենաների ոչ ճիշտ կոմպլեկցիայով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց փաստաբան, ավտոպատահարների գործերով փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ աջ ղեկով մեքենաների շահագործումն արգելվում է միայն այն պատճառով, որ այդ մեքենաներն ավելի էժան են։ «Մարդիկ էլ, ելնելով դրանից, որ այդ մեքենաները էժան են, գնում են դրանք և բերում Հայաստան։ Դրանով պայմանավորված էլ խնդիր է ծագել պետության ներսում դիլերների կողմից, ովքեր ձախ ղեկով մեքենաներ են ներկրում և վաճառում։ Այսինքն՝ երբ որ պետությունում ավելի էժան ապրանք է ներկրվում, քան պետության ներսում այդ ապրանքը վաճառվում է, դա մուլտիպլիկացիոն էֆեկտ է առաջացնում։
մանրամասն՝ կայքում