Վարչապետի աղմկոտ պատասխանը Սերժ Սարգսյանին
ՏնտեսությունԼրագիր
Երեկ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է տնտեսական ցուցանիշները, ըստ որոնց՝ աճ է գրանցվել գրեթե բոլոր ոլորտներում, նույնիսկ՝ շինարարության, որն անկման «չեմպիոնն» էր վերջին տարիներին: Շատ ոլորտներում աճը նույնիսկ երկնիշ է: Ընդհանուր առմամբ, տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 7,3 տոկոս:
Այսպիսով, ԱՎԾ-ն հրապարակեց «կախարդական թիվը»: Բանն այն է, որ ժամանակին Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե այն կառավարությունը, որը չի կարողանում ապահովել 7 տոկոս տնտեսական աճ, պետք է հեռանա: Նախորդ երկու կառավարություններն իհարկե ցրվեցին լիովին այլ պատճառներով, եւ ոչ թե այն բանի համար, որ չէին ապահովել այդ թիվը: Սակայն Սերժ Սարգսյանի համար նման նշաձողի սահմանումն անկասկած որոշակի լծակ էր:
Իր վերջին հարցազրույցում Սարգսյանը անդրադարձել էր նաեւ ներկայիս կառավարության խնդրին, բավական երկիմաստ ձեւակերպումներով:
շարունակությունը՝ կայքում