Հենրիխ Մխիթարյանի քույրը կոչով է դիմել
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի քույրը` Մոնիկա Մխիթարյանը, կոչ է անում օգնել եղբորը, որպեսզի Հենրիխը ներառվի Հայաստանի 2017 թ.–ի լավագույն մարզիկների տասնյակում։
«Դիմում եմ Հայաստանի բոլոր ընկերներիս` խնդրելով SMS հաղորդագրություն ուղարկել 1006 համարին ու նշել 18–րդ համարը։ Քվեարկե′ք Հենրիխ Մխիթարյանի օգտին, որպեսզի նա ներառվի Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում», – գրել է Մոնիկան Twitter–ի իր էջում։
Հայ մարզիկների լավագույն տասնյակը կազմվում է SMS քվեարկության և լրագրողների կարծիքի արդյունքում։ SMS քվեարկությունը մեկնարկել է դեկտեմբերի 11–ին և կավարտվի դեկտեմբերի 25–ին ժամը 18։00–ին։