Հայերեն


«Այս կյանքն ուժեղինն է». ինչպես է Օնո Հակոբյանն անում այն, ինչ ուզում է՝ կոտրելով կարծրատիպերը

Հասարակություն

Ասեկոսե

Մարդ կարող է ամեն ինչ անել, ամեն ինչի հասնել, եթե ունի ցանկություն, ամեն ինչ մարդու ձեռքերում է, կարևորն այն է, որ մարդու սրտում արև լինի. այսպես է մտածում երիտասարդ նկարիչ Օնո Հակոբյանը: Նկարչի ընտանիքում մեծացած Օնոն խոստովանում է, որ նկարիչ ոչ թե դարձել է, այլ՝ ծնվել, նա իրեն այսօր երջանիկ ու հաջողակ է համարում:

Անում եմ այն, ինչ ուզում եմ

Նկարելն ինձ համար ինքնախոստովանության պես բան է, ինձ բացաձակ չեն հետաքրքրում իզմ-երն ու ուղղությունները, չեմ կենտրոնանում ուղղության վրա, քանի որ դա ինձ կսահմանափակի: Ինչն իրական է, ինձ չի հետաքրքրում, ես իմ ներսի աշխարհն եմ փորձում ավելի հասանելի դարձնել: Ինձ համար կարևորն այն է, թե ես ինչ եմ զգում և ինչ եմ կարողանում վերարտադրել կամ ինքս ինձ ինչպես եմ կարողանում ներկայացնել: Անում եմ այն, ինչ ուզում եմ` շատ ազատ, անկախ:

Չեմ կրկնօրինակում հորս, որն ինձ համար ամենակարևորն է

Հայրս` Ալբերտ Հակոբյանը, նկարիչ է, բայց և՛ իմ, և՛ շատերի կարծիքով` մենք ոչ իրար նման նկարում ենք, ոչ էլ՝ զգում, ինչի համար ուրախ եմ, քանի որ չեմ կրկնօրինակում հորս, որն ինձ համար ամենակարևորն է: Իհարկե, լինում են բաներ, որոնք նրան դուր չեն գալիս, սական նա աշխատում է չխառնվել իմ գործերին, խորհուրդներ չտալ, ինչի համար շնորհակալ եմ նրան:

Ես շատ ազատ եմ ապրում ու նկարում

Նկարում եմ հիմնականում գիշերը, երբ ամեն ինչ հանգիստ է , այդ պահին եմ կենտրոնանում, կարող եմ նկարել մարդկանց հետ շփումից կամ լավ երաժշտությունից առաջացած հույզերի ազդեցության տակ, կոնկրետ որևէ սամանափակում չկա: Ես շատ ազատ եմ ապրում ու նկարում: Ինձ ամեն ինչ կարող է ոգեշնչել, սակայն բացասական երևույթների ազդեցության դեպքում աշխատում եմ չնկարել, քանի որ չեմ ուզում մարդկանց իմ նկարներով վատ հույզեր փոխանցել: Ի տարբերություն շատ նկարիչների` ես ոչ թե գույնով նկարում եմ, այլ` գույնով մտածում եմ, այս շրջանում նկարներիս մեջ գերակշռողը կապույտն է, սակայն կարևորը գույները միմյանց կողքի ճիշտ դնելն է:

Նկարը հավանում են կամ` ոչ

Անկեղծ ասած` արվեստի ոլորտում ինձ համար հեղինակություն էր Հենրիկ Իգիթյանը, ով ունեցել է հրաշալի աչք, զգացել է մաքուր արվեստը:Ինձ համար այսօր իսկական մտավորականի նման ապրում է Արտավազդ Փելեշյանը, ով ոչ մի փոխզիջման չի գնում, ինչը շատ կարևոր է արվեստագետի համար: Նկարը հավանում են կամ` ոչ, պրիմիտիվ խոսակցություններն ինձ չեն հետաքրքրում: Ցանկացած առողջ քննադատություն հանգիստ եմ ընդունում, եթե դա չեն անում նախանձից դրդված: Ես ինքս չեմ կարող ասել, թե ինչ եմ նկարում, ամեն ինչ անում եմ պահի ու հույզերի ազդեցության տակ:

Նկարելն ինձ համար հոբբի է և ապրելաձև

Նկարելն ինձ համար հոբբի է, ես դրանով եմ ապրում, դա իմ ապրելաձևն է: Ինձ չեն հետաքրքրում միջակ բաները, ես մաքսիմալիստ եմ: Այս տարիքում գոռոզություն կլինի իմ կողմից ասելը, որ ես մտավորական եմ:

Ես երբեք պատվերներ չեմ անում` անկախ առաջարկվող գումարից ու առաջարկողից

Իմ ապրուստի միջոցը իմ նկարներն են: Ես երբեք պատվերներ չեմ անում` անկախ առաջարկվող գումարից ու առաջարկողից, քանի որ պատվերների դեպքում ինձ դնում են սահմանափակումների առաջ: Իմ կարծիքով՝ արվեստ սիրող ու գնահատող մարդը կգտնի միջոցներ նկար գնելու համար:

մանրամասն՝ կայքում

Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին
Ամենադիտված