Գայանե Բաղդասարյանի շունը վերջինիս էրոտիկ նկարահանման ժամանակ ծածկել է տեսախցիկը
LifeՄոդել Գայանե Բաղդասարյանը, ում չափազանց անկեղծ լուսանկարները այլևս ոչ մեկին զարմանալու առիթ չեն տալիս, իր Instagram-ի էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ նա զավեշտալի իրավիճակում է հայտնվել:
Տեսանյութի նկարահանման ժամանակ իր պուդել ցեղատեսակի շունիկը անսպասելի բարձրացել է անկողնու վրա՝ Գայանեի «նկարահանման հրապարակ», և բերանում բռնած իրը գցել տեսախցիկի դիմաց՝ փակելով տեսարանը: Այնուհետև շունը հանգիստ տեղավորվել է Գայանեի կողքին: Մոդելը, չհասկանալով շան ժեստը, մի կողմ է նետել իրը և շարունակել նկարահանումը: