Բիլանը գտել է իր մահվան մասին ստահոդ լուրերը տարածողներին
LifeԵրգիչ Դիմա Բիլանը պարզել է, թե ով է տարածել իր մահվան մասին հաղորդագրությունները, որոնք վերջին շրջանում լայն տարածում են գտել համացանցում։
Ինչպես պատմել է երգիչը, սեփական մահվան և հուղարկավորության մասին բազմաթիվ վերնագրեր ընթերցելը կասկածելի հաճույք է։ Ինչ-որ պահի նա խիստ զայրացել է և օգտվել փաստաբանների ծառայություններից՝ պարզելու համար, թե ով է հրապարակում այդ անարժանահավատ տեղեկությունները։
Բիլանին հաջողվել է գտնել իրեն «սպանողներին»։Պարզվել է, որ իր մահվան մասին հաղորդագրություններով հղումները տանում են միևնույն ընկերության կայք, որը զբաղվում է բուժական կոսմետիկ միջոցների վաճառքով։
«Ես ողջ եմ և առողջ։ Պարզապես նիհարել եմ և սափրվել»,-ասել է Դիման, ով դեկտեմբերի 24-ին կդառնա 36 տարեկան։