ՀՀԿ-ն հաղթել է Վանաձորում, Կապանում, Սիսիանում եւ Գյումրիում․ մեկնաբանություններ
ՀասարակությունԿենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ Վանաձորում քվեարկությանը մասնակցել է 41,189 ընտրող, կամ քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների 42,66 տոկոսը։ 58 ընտրատեղամասերից ստացված նախնական տվյալներով, ձայները բաշխվել են հետևյալ կերպ․ ՀՀԿ – 37.54% «Լուսավոր Հայաստան». – 27.48% «Հայկական վերածնունդ». – 13.33% ԲՀԿ – 7.24% ՀՅԴ – 6.36% «Քաղաքացիական պայմանագիր» – 4.08%: ՀԱԿ – 1.39% Նախնական տվյալներով՝ Վանաձորի քաղաքապետ ընտրված Մամիկոն Ասլանյանն այս առնչությամբ հայտարարել է. «Մեր հաջողությունը նվիրում եմ յուրաքանչյուր վանաձորցու,առաջին հերթին այն համաքաղաքացիներիս,ովքեր մեզ վստահեցին։Ես սիրում ու սիրելու եմ բոլոր նրանց,ովքեր մեզ ձայն չտվեցին։Հավատացած եղեք՝ես տարբերակում չեմ դնելու վանաձորցիների միջև։Ես կլինեմ բոլորիդ քաղաքապետը»: Իսկ «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ ունեցած հավաստի տվյալներով` ՀՀԿ-ն Վանաձորում չի ստացել անհրաժեշտ 14 մանդատը, որը կերաշխավորեր 3 բոնուսային մանդատների ստացումը: Այսպիսով, Լուսավոր Հայաստան, Հայկական Վերածնունդ և Բարգավաճ Հայաստան կուսակցությունները բացառիկ հնարավորություն ունեն միասին ձևավորելու Վանաձոր քաղաքի տեղական իշխանությունը: Վերլուծությունը կատարված է մասնագետ իրավաբանների կողմից, որն անհերքելի է: Որևէ մեկը շնորհավորելու կամ շնորհավորվելու առիթ դեռևս չունի: Ավագանու մանդատները բաշխվեցին հետևյալ կերպ. ՀՀԿ֊ 13, ԼՀԿ ֊ 10, ՀՎԿ ֊ 5, ԲՀԿ ֊ 3, ՀՅԴ ֊ 2»: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ Գյումրիում քվեարկությանը մասնակցել է 46,092 ընտրող, կամ քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների 36.59 տոկոս։ 82 ընտրատեղամասերից ստացված նախնական տվյալներով, ձայները բաշխվել են հետևյալ կերպ․ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ – 34.7% ԲՀԿ – 21.6% ԳԱԼԱ – 10.5% «Հայկական վերածնունդ» – 10.6% «Գյումրեցու ոգի». 5.7% ՀՅԴ – 5.4% «Քաղաքացիական պայմանագիր». 1.5% «Գալա». 1.3% ՀԱԿ – 1.1% ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր գրառմամբ տեղեկացնում է. «Մինչ Գյումրիի և Վանաձորի թվերն ենք հաշվում, գումարում, հանում, ասեմ, որ Կապան և Սիսիան էլ ենք հաղթել»: Իսկ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը գրել է. «Գյումրիում եւ Վանաձորում մենք ծանր պարտություն կրեցինք: Այդ պարտության ծագումնաբանությունը հասկանալն ու վերլուծելը լրջագույն մարտահրավեր է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար: Սրանից է կախված հետագա անելիքների ճանապարհային քարտեզը»:
aravot.am