«Միլանը» պատասխանել է Բերլուսկոնիի քննադատությանը
Սպորտ«Միլանն» անդրադարձել է ակումբի նախկին սեփականատեր Սիլվիո Բերլուսկոնիի քննադատությանը։ Իտալիայի նախկին վարչապետը նշել էր, որ «Միլանը» պետք է փոխի խաղային տակտիկան ու տրանսֆերային քաղաքականությունը։
«Ինչ վերաբերում է Սիլվիո Բերլուսկոնիի հայտարարությանը, ապա մենք նշել ենք, թե ինչն է ճիշտ մարզական եւ կառավարման ոլորտներում։ Երբ ակումբի նախկին նախագահը խոսում է, պետք չէ քննադատել նրան եւ մեկնաբանել դա։ Երբ նախկին նախագահը խոսում է, դուք լսում եք։
Ջենարո Գատուզոն նույնն ասել էր նաեւ մամուլի ասուլիսի ժամանակ։ «Միլանի» մարզիչի համար կարեւոր է լսել, թե ինչ է ասում Բերլուսկոնին։ Նախկինում նա նրան լսում էր շատ ուշադիր»,- ասվում է «Միլանի» հայտարարությունում։
Հիշեցնենք, որ Սիլվիո Բերլուսկոնին «Միլանը» ղեկավարում էր 1986-ից, իսկ 2017-ին իտալական ակումբը վաճառեց չինացի ներդրողներին: Իտալիայի առաջնության 17 տուրից հետո «Միլանը» (7 հաղթանակ, 3 ոչ ոքի, 7 պարտություն) 24 միավորով 8-րդ տեղում է: