Վարչապետը թանկացումների պահով հանձնարարականներ է տվել
ՏնտեսությունՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորում է ամանորին ընդառաջ գերիշխող դիրք ունեցող ապրանքային շուկաներում վերահսկողության խստացումը:
«Ամանորյա տոների շրջանում տնտեսական կտրուկ ակտիվությունից՝ մի քանի անգամ ավելանում է սպառողական ապրանքների պահանջարկը։ Նշվածն իր մեջ պարունակում է ապրանքների գնային անհիմն բարձրացման որոշակի ռիսկեր։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, ինչպես նաև հանրության շրջանում առկա մտահոգությունները՝ առաջարկում եմ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին՝ ամանորին ընդառաջ խստացնել վերահսկողությունը գերիշխող ապրանքային շուկաներում՝ գների անհիմն բարձրացումների, հակամրցակցային գործողությունների կանխարգելման նպատակով, ինչպես նաև իրականացնել ամենօրյա մոնիթորինգ՝ շուկայում կատարվող գնային փոփոխություններին օպերատիվ կերպով տեղեկանալու և հնարավոր խնդիրների դեպքում գործուն միջոցներ կիրառելու համար»,-գործադիրի նիստում նշեց ՀՀ վարչապետը: