Բեշիքթաշը Օզբիլիսի հետ կապված որոշում ունի
ՍպորտԹուրքական «Բեշիքթաշը» թիմի երեք խաղացողների պատրաստվում է տրանսֆերի հանել: Հայտնում է «Fanatik»-ը:
Ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ցանկանում է բաժանվել Դենիս Բոյկոյից, Արաս Օզբիլիսից և Վելի Կավլակից:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսն այդպես էլ չկարողացավ ամրապնդվել թուրքական ակումբի կազմում: Աղբյուրը նշում է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են ղազախական մի քանի ակումբներ: Այս պահին Օզբիլիսի տեղափոխության շուրջ բանակցություններ են ընթանում: