Հայերեն


Նալբանդյանը կվերանշանակվի․ որն է սրա տրամաբանությունը

Քաղաքականություն

«Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նշանակվելու է պաշտպանության նախարար, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը վերանշանկվելու է իր պաշտոնում: ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը նշանակվելու է ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանը նշանակվելու է նախագահի աշխատակազմի ղեկավար, Մովսես Հակոբյանը նշանակվելու է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Նշենք, որ դեռևս այս նշանակումների մասին ՀՀ նախագահի հրամանագրերը չեն հրապարակվել, բայց արդեն մամուլում շրջանառվում են այս նշանակումների մասին լուրերը:

«Կարծում եմ՝ Էդվարդ Նալբանդյանի վերանշանակման դեպքում տրամաբանությունը հասկանալի է: Իրականում, ի տարբերություն մոտեցումների, հասարակության մեջ կարծիքների, վերանշանակման գլխավոր պատճառը պայմանավորված է նրանով, որ Սերժ Սարգսյանի համար կարևոր են որոշ այլ հատկանիշներ, որոնք երևի թե այնքան էլ տեսանելի չեն հասարակության համար: Էդվարդ Նալբանդյանը սովետական դպրոցի դիվանագետների շարքից է, բավականին անհարմար գործընկեր է ադրբեջանցի և թուրք իր գործընկերների համար: Իհարկե, նաև սովետական դիվանագիտական դպրոցն ունի իր թերությունները, հասարակական, ինֆորմացիոն դաշտում երևի թե այդքան տեսանելի չէ, բայց, գուցե նախագահի հաշվարկներով, դա լիովին կոմպենսացվում է այն հատկանիշներով, որոնք երևում են ադրբեջանցի և թուրք գործընկերների հետ գործունեության մեջ»,- ասաց քաղաքագետը:

Խոսելով Վ. Սարգսյանի նշանակման մասին, Ս. Մինասյանն ասաց. «Նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ամենաերկարաժամկետ պաշտպանության նախարարներից մեկն է, ով բավականին լուրջ գործունեություն է ծավալել: Այդ մասշտաբի գործչին փոխարինելը նշանակում էր, որ պետք է համարժեք տարբերակ ընտրվեր: Հասկանալի է, որ ապրիլյան իրադարձություններից հետո ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում անհրաժեշտ էր բարձրագույն ղեկավարության ավելի ակտիվ ներգրավածությունը: Բացի այդ՝ բավականին տեղյակ է այս ոլորտին: Այն հանգամանքը, որ քաղաքացիական անձ է նշանակվում այս պաշտոնում, նույնպես չպետք է լուրջ զարմանաք առաջացնի, քանի որ Հայաստանում ունենք պրակտիկա»:

Ըստ քաղաքագետի, որոշ ձեռքբերումների հետ մեկտեղ Վիգեն Սարգսյանի առջև լուրջ խնդիրներ են կանգնած, առաջնահերթ հարցերից բացի պետք է հեռանկարային լուծումներ գտնել: Ս. Մինասյանի կարծիքով, նոր նախարարի համար առաջնահերթություններից պետք է լինի նոր ռազմական դոկտրինի, ընդհանրապես, անվտանգային, պաշտպանական ոլորտում կոնցեպտուալ փաստաթղթերի ստեղծումը, զսպման ռազմավարության մշակումը:

«Կարծում եմ՝ այս նշանակումը դրական կլինի: Հասկանալի է՝ ռազմաքաղաքական իրավիճակը փոխվել է, նախագահի աշխատակազմի ղեկավարի նշանակումը պաշտպանական ոլորտի ուշադրության աստիճանի բարձրացման ինդիկատոր է հանդիսանում»,- ասաց նա:

Ըստ նրա, Վիգեն Սարգսյանի նշանակումը՝ և անձնական, և իր զբաղեցրած պաշտոնով, պետք է առնվազն խթանի նոր ուղղություն պաշտպանական ոլորտում:

«Մյուս կողմից ԼՂՀ նախկին պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի նշանակումը որոշ քաղաքական մեսիջ ունի. արցախցի զինվորականի նշանակումն Ադրբեջանին, արտաքին ուժերին մեսիջ է ավելի կոշտ, վճռական ռազմական քաղաքականություն իրագործելու մասին, այդ թվում նաև՝ որևէ մեկի մոտ չպետք է խնդիրներ առաջանա տարածքների, միակողմանի, ոչ համաչափ զիջումների հնարավորության առումով»,-՝ նշեց նա՝ հավելելով, որ տրամաբանական է նախկին գլխավոր շտաբի պետի նշանակումը Ազգային անվտանգության քարտուղարի պաշտոնում, քանի որ ապրիլյան իրադարաձությունների ժամանակ նա բավականին դեր է խաղացել զինվորական համակարգի համար, նաև, հաշվի առնելով, որ տարիքի առումով մոտենում էր զորացրման ժամկետը, որպես խրախուսանք կարելի է դիտարկել:

Նյութը՝ Panorama.am

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված