Հայերեն


Նոր մանրամասներ ոստիկանների դանակահարության գործից

Հասարակություն

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ քննչական կոմիտեում 26.11.2017թ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը, տեղեկացնում է ՀՔԾ մամուլի ծառայությունը:

Այսպես, քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 26.11.2017թ.-ին` ժամը 02:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի հարևանությամբ գտնվող շենքի բակում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության և ծեծկռտուքի հետևանքով 4 երիտասարդներ` Ն. Պետրոսյանը, Ա. Ավագյանը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Հ. Սարգսյանն ու Հ. Մարտիրոսյանը, կտրած-ծակած բնույթի ծանր և տարբեր ծանրության այլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ 26.11.2017թ.-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ: Նույն օրը ձերբակալվել է ծեծկռտուքի մասնակիցներից մեկը` Վ. Ազարյանը, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

12.12.2017թ.-ին Վ. Ազարյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանության ծառայողների և այլ անձանց կողմից իրեն ծեծի ենթարկելու վերաբերյալ: Մասնավորապես, Վ. Ազարյանը հայտնել է, որ շենքի մուտքում մի խումբ անձանց նկատողություն անելուց հետո վերջիններս իրեն կանչել են շենքի բակ, որտեղ 8-10 անձինք, այդ թվում ոստիկանության 4 աշխատակիցներ, հարձակվել են իր վրա և ծեծի ենթարկել: Ինքն էլ պաշտպանվելու նպատակով դանակով մարմնական վնասվածքներ է պատճառել նրանց: Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Վ. Ազարյանի մոտ նույնպես հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ գլխի շրջանում:

Վ. Ազարյանի հաղորդման հիման վրա նույն քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ, որը միացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործին և քննչական ենթակայության կարգով ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Օսկարը ավարտել է պրոֆեսիոնալ կարիերանՌուսական սպառնալիք․ ՌԴ գլխավոր սխալը Արցախի հարցում. Էդմոն Մարուքյան Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվшծել կամրջի բետոնե արգելապատնեշին և հայտնվել ջրատարում․ կան վիրшվորներՆալբանդյան գյուղում բшխվել են VAZ» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները. «VAZ» մակնիշի ավտոմեքենայում hրդեh է բռնկվելՀամախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոնԱյսօր Սուրբ Զատիկ է, կուզենայի, որ կարևորեինք այս տոնը․ եկեք այսօր շնորհավորենք այն մարդկանց ումից մի քիչ նեղացած ենք․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Մարտի 2-ից Լիբանանին hասցված իսրայելական hարվածների զnhերի թիվը գերազանցել է 1,422-ըՄասիս-Նորամարգ ավտոճանապարհին բшխվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավnրներՀորոսկոպ. Ի՞նչ են իրականում ցանկանում տարբեր նշանների կանայք «Ոժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Աշտարակ համայնք48 ժամ, մինչև իսկական դժnխքը կիջնի Իրանի գլխին. Թրամփ Հայաստանում փոփոխությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե փոխենք ղեկավարությանը այնպիսի ղեկավարությամբ, որը չի գալիս վերցնելու, այլ գալիս է տալու․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) Իսկ ձեր ղեկավա՞րը… կարո՞ղ է նույն կերպ ազատ շրջել և առանց վախի շփվել մարդկանց հետ. Արսեն Վարդանյան Tesla-ն բացահայտել է տնային արևային վահանակների փոխհատուցման ժամկետները զեղչերի ավարտից հետոԻրանական ուժերը հրթիռ են արձակել, որի վրա գրված է եղել Էփշտեյնի պատճառով ինքնասպանություն գործած Վիրջինիա Ջուֆրեի մասին«Մատանիների տիրակալը» նոր ֆիլմում Արագորնի խորհրդանշական դերը կմարմնավորի այլ դերասանՔուվեյթում հարձակման է ենթարկվել CH-47 Chinook ուղղաթիռը Երաշտն ամբողջ աշխարհում մեծացնում է հակաբիոտիկների նկատմամբ կայունությունը․ հետազոտություն«Ժառանգություն» կուսակցության 14-րդ համագումարի բանաձևՀնդկաստանը հայտնել Է Իրանից նավթի անխափան մատակարարումներ ստանալու մասին Անի Երանյանի նոր ֆոտոշարքը «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանն ու կուսակցության անդամները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել են Ճրագալույցի պատարագինՄինչ այս պահը Իրանի 30 համալսարաններ են թիրախավորվել ԱԹՍ-ները հարված են հասցրել Իրաքի Հյուսիսային Ռումայլա նավթավայրին. վիրավորվել է երեք բանվորԱդրբեջանը չի կարող լինել հայի ու Հայաստանի անվտանգության երաշխավորը․ Արթուր ՄիքայելյանՊրեմիերա․ Սպիտակցի Հայկո և Միլենա Սադոյան - «Քեզ համար» Փոփոխություն` միայն Սամվել Կարապետյանի հետ.«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ուջանում «Ազատություն» կուսակցությունը սատարելու է «Ուժեղ Հայաստանին». Հրանտ ԲագրատյանՆիկոլ Փաշինյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուՄեր բարեկամ և եղբայրական ժողովուրդները դարեր շարունակ աջակցել են միմյանց և կշարունակեն միասին լինել թե՛ ուրախ, թե՛ դժվարին օրերին․ Ալիևը՝ Փեզեշքիանին«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի շնորհավորական խոսքը Հարության տոնին«Փախածը, կրկնում եմ, վարչապետի կողմից նշանակված, ծննդով ղարաբաղցի` կոչումով գեներալ-լեյտենանտ Ասրյան Էդիկն է»․ Նառա ԳևորգյանՌոնալդուն խփեց կարիերայի 966-րդ և 967-րդ գոլերըՆարեկ Կարապետյանը խմբակիցների հետ Աշտարակում է«ՀայաՔվե» միավորումը շնորհավորում է բոլորիս Հայ Առաքելական եկեղեցու Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության օրվա առիթով «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնտեսական ու անվտանգային ծրագրերը կուսակցության անդամները ներկայացնում են Արագածոտնի մարզում«Կայունություն» կուսակցությունը կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին Դպրոցականին կալանավորելով՝ Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ իշխանություն ունի․ Ավետիք ՉալաբյանIDBank-ը ԵՊՀ-ի արցախցի 103 ուսանողի 35 մլն դրամի չափով կրթաթոշակ կտրամադրի ՎՏԲ-Հայաստան Բանկը պարզեցրել է ավտովարկավորման գործընթացն առաջնային շուկայիցԴեղերի գրանցումը միտումնավոր վերածել են տարիներ տևող փորձության․ Հրայր ԿամենդատյանԿոնվերս Բանկը՝ Family ընկերության վստահելի ուղեկից«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների հաջորդ կանգառը Արագածոտնի մարզում Ոսկեվազ համայնքն էՈւժեղ Հայաստանի ուժեղ Աշտարակ. Նարեկ Կարապետյան ԶՊՄԿ–ի նախաձեռնությամբ ու ջանքով Կապանի տարածքում կկառուցվի մանկական ամառային ճամբար Ակադեմիական քաղաքը փուչիկ է, որը պայթելու է ընտրություններից անմիջապես հետո․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Արագածոտնի մարզում ենՓաշինյանը նոր հրահանգ է իջեցրել քպականներին Հանրայինը վերածվել է իշխանության «մուրճի» «Սորոսականները» խիստ դժգոհ են ՔՊ ընտրական ցուցակից
Ամենադիտված