Պաշտպանության նախարար է նշանակվել Վիգեն Սարգսյանը
ՔաղաքականությունՀոկտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել՝ վերջնականապես ձևավորել ՀՀ նոր կառավարությունը:
ՀՀ պաշտպանության նոր նախարար է նշանակվել Վիգեն Սարգսյանը՝ Սեյրան Օհանյանի փոխարեն:
Վիգեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնն էր զբաղեցնում:
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար է նշանակվել Յուրի Խաչատուրովը՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել Մովսես Հակոբյանը:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար է նշանակվել Արմեն Գևորգյանը: