Apple -ը սկանդալային հայտարարություն է արել
ԱշխարհApple ընկերությունն ընդունել է, որ դիտավորյալ նվազեցնում է iPhone-ի որոշ հին մոդելների աշխատանքի արագությունը:
Apple-ի ներկայացուցիչների կարծիքով օգտատերերի մեծամասնությունը չի նկատում պրոցեսորների տակտային հաճախականության նվազումը:
Ընկերության մամուլի ծառայությունից հայտնել են.
«Այս «գործառույթն» այն նպատակով են ներդնում, որ ապահովեն սմարթֆոնների մարտկոցների ավելի լավ աշխատանքը: Սահմանափակումը թույլ է տալիս մեծացնել մարտկոցների աշխատանքի երկարատեւությունը և խուսափել սարքերի հանկարծակի անջատվելու խնդրից»:
Հավելելով, որ անցյալ տարի այս գործառույթը ավելացրել են iPhone 6-ին, iPhone 6s-ին և iPhone SE-ին, որ կանխենք ակամա անջատումը, իսկ առաջիկայում այն կհայտնվի նաև iPhone 7-ում: