Սարգսյանը հրաժե՞շտ տվեց
ՔաղաքականությունԱռաջին
Սերժ Սարգսյանը գործարարների հետ տարեվերջյան հանդիպմանն առանձնապես պերճախոս չէր: Ավելին՝ այդ հանդիպմանը նրա ունեցած ելույթն ինչ-որ առումով պարունակում էր նաև հրաժեշտի տոնայնություն՝ այն իմաստով, որ Սարգսյանի խոսքում ավելի շատ զգացվում էր գործարարներին հասցեագրված հաղորդագրություն առ այն, թե նրանք ինչ պետք է անեն, այսպես ասած, դե յուրե նոր իշխանության պայմաններում, առանց իրեն:
Ինչ խոսք, այդ տպավորությունը բացարձակապես չի կարող լինել միարժեք, սակայն Սարգսյանի ելույթում բացակայում էին, այսպես ասած, ուղենիշները: Մյուս կողմից՝ հստակ է նաև, որ անգամ դե յուրե իշխանություն չլինելու դեպքում, Սերժ Սարգսյանը առնվազն տևական ժամանակ կպահի դե ֆակտո իշխանությունը, սակայն գործարար համայնքի հետ հարաբերություններում դա արդեն ենթադրելու է բոլորովին այլ հարաբերությունների ռեժիմ, քան նախագահի պաշտոնում: Մեծ հաշվով, եթե Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնը թողնելուց հետո չի մնում դե յուրե իշխանության որևէ կարգավիճակում, դա ենթադրում է նաև Սարգսյանի կարգավիճակի և գործառույթների որոշակի փոփոխություն, անգամ դե ֆակտո գերակա իշխանությունը պահելու դեպքում:
շարունակությունը՝ կայքում