Տղամարդը կտրել է ընկերոջ առնանդամն ու գլխատել է նրան
ԱշխարհՌուս տղամարդուն դաժանաբար սպանել է սիբիրցի ընկերը, ով լինելով չծխող՝ «զզվել» է վերջինիս ծխախոտի հոտից ու ծխից։ 37 –ամյա Էդուարդ Ասիլովին սենյակակից ընկերը դանակի մի քանի հարվածով սպանել է, ինչից հետո կտրել է վերջինիս գլուխն, առնանդամը ականջները և ձախ ձեռքի միջին մատը։
Life.ru-ն հաղորդում է, որ Էդուարդի համակեցությամբ ապրող ընկերը, ձերբակալությունից հետո խոստովանել է, որ նրա նյարդերը պարզապես չեն դիմացել, երբ Էդուարդը իրենց սենյակում սկսել է ծխել։
Ոստիկանության պաշտոնական հաղորդման համաձայն Էդուարդի դին հայտնաբերել են հարևանները՝ պատահարից մի քանի օր անց։
Էդուարդի համակիցը, ում անունը չի հրապարակվում, սպանությունից հետո տեղափոխվել է Սիբիրի Իրկուտսկ քաղաք և սկսել է վարորդ աշխատել։