Երկիրը մանկապարտեզ մի՛ դարձրեք
BlogԱրծրուն Պեպանյանը գրում է․
Ինձ արդեն բառիս բուն իմաստով զվարճացնում է այն, որ իրենց քաղաքական գործիչ համարողները ընտրություններից հետո բռնում են գլուխները և կանչում զարմացած․ «Մեր ժողովուրդը ա՜յս, մեր ժողովուրդը ա՜յն... Մեր իշխանությունները ա՜յս, մեր իշխանությունները ա՜յն»։
Բայց դուք պարտավոր էինք ճանաչել իրականությունը՝ մինչ ընտրությունները, և համարժեք քայլեր ձեռնարկել՝ այդ իրականությունը փոխելու համար: Եւ ոչ թե հայտնագործեիք այն, ինչը վաղուց հայտնի էր:
Կարդացե՛ք ձեզանից առաջ գործածներին, ձեզանից առաջ հայտնագործածներին:
Երկիրը մանկապարտեզ մի՛ դարձրեք: