Ռոնալդուն վնասվածք է ստացել
ՍպորտՊորտուգալիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վնասվածք է ստացել մարզման ընթացքում և վերջին օրերին թիմի հետ չի մարզվել։ Լա լիգայի 17-րդ տուրի՝ «Բարսելոնա»-ի դեմ խաղին ընդառաջ նա մարզվել է անհատական ծրագրով և դեռևս չի միացել թիմին։ Իսպանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ նա կարող է բաց թողնել «Էլ Կլասիկոն»։