Ռուսաստանն այս անգա՞մ ինչ փորձանք է բերում Հայաստանին
ՔաղաքականությունԼրագիր
Քաղավիացիայի գլխավոր վարչությունն անդրադարձել է Հայաստանի ազգային ավիափոխադրող ստեղծելու հարցի վերաբերյալ ռուսական կողմի հետ քննարկման թեմային: Նախօրեին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՔԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանը հաստատել էր ռուսական կողմի հետ այդպիքի քննարկման մասին ավելի վաղ եղած տեղեկությունը, ասելով, որ քննարկումը եղել է նախնական եւ դրանից հետո չի եղել որեւէ առարկայական քայլ:
Ազատություն ռադիոկայանը հիշեցրել էր, որ քննարկման մասին հայտարարություն հոկտեմբերին Երեւանում արել էր ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարը, ասելով, որ ազգային ավիափոխադրողը կօգտագործի միայն ռուսական Սուխոյ Սուպերջեթ օդանավեր:
ՔԳՎ մամուլի քարտուղարը tert.am-ին պարզաբանել է, որ առաջարկը եղել է Ռուսաստանից եւ քննարկումը ծավալվել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության եւ ՌԴ արդյունաբերության նախարարության միջեւ, բայց քննարկումից հետո չի եղել ոչ մի քայլ:
մանրամասն՝ կայքում