Ինչպես է անցել Հայկ Պետրոսյանի «Հայկ-ական նոր տարին»
Հասարակություն«ՀԱՅԿական Նոր տարի»՝ երաժշտական, հումորային, քաղաքական, Ամանորի համերգ-ներկայացմամբ Հայկ Պետրոսյանը երկու օր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի բեմին էր։ Լեփ-լեցուն դահլիճի առջեւ նա եւ երաժիշտ ընկերները կենդանի նվագակցությամբ երգում էին ու կատակում՝ փոխանցելով նախատոնական տրամադրություն։
Սթենդ-ափ ժանրում հայտնի դերասանը նոր ներկայացմանը նմանակում էր երգիչներին, խոսում հայկական հարսանիքներին իր հետ պատահած զավեշտալի դեպքերի, նախագահականի տոնածառի, ամենակարող հայ կանանց ու տոնական սեղաններից անպակաս խոզի բդի մասին.«Տղամարդիկ հունվարի 1-ից ուզում են ծխելը թարգել, կանայք էլ՝ նիհարել բանջարաբոստանային դիետայով։ Մի լավ ընկեր ունեմ, ինքն էլ որոշել է մյուս տարի ամուսնանալ, ասում է՝ «Հայկ ջան, գործերս թարս են, որ աղջկան հավանեցի, կամ ինքն էր ամուսնացած, կամ՝ ես:)»»։
մանրամասն՝ կայքում