Հայերեն


«Մեկը, ով կարա շշկռի ու ժողովրդի հետ իր լեզվով չխոսա, տենց բան չի լինելու»

Հասարակություն

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ՀՀԿ-ական գործող քաղաքապետին երեկ հաղթած անկուսակցական Արմեն Ավետիսյանի խոսքով՝ իր հաղթանակը ժողովրդի ընտրության արդյունքն է, իրենք գնացել են մաքուր, արդար ընտրությունների. «Ես միշտ քարոզել եմ՝ գնալու ենք մաքուր ընտրությունների, ոչ մի ժողովրդին խեղդել, շեղել, դե մասնավոր ինչ-որ բաներ եղել են, բայց չի կարելի վերածել, որ գիտեք ինչ կա, տարել են, բրդել են, գցել են, եսիմ ինչեր են արել: Ժողովուրդը իր ընտրությունն արել ա, ես ժողովրդին եմ շնորհակալ ու կծառայեմ ժողովրդին: Կուսակցական ինչ-որ արգելքներ չեն եղել, որ դու կուսակցական ես, դու անկուսակցական ես»:

«Հրապարակ»-ի հարցազրույցը Արմեն Ավետիսյանի հետ․

-Այնուամենայիվ, պարոն Ավետիսյան, ընտրախախտումների վերաբերյալ արձանագրություններ կազմվե՞լ են:

Ես աշխատել եմ, որ լինի լրիվ մաքուր, շատ մաքուր, քարոզել եմ  նույնիսկ իմ դիմացի թեկնածուին, որ ամեն ինչ անելու ենք՝ մաքուր լինի, ոչ մի ընտրակաշառք, կեղծիք թող չլինի: Ընտրության ընթացքում եղել են այնպիսի բաներ, որ քվեաթերթիկը անվավեր ա ճանաչվել, դե մարդը կարող ա հատուկ նշանի փոխարեն խաչ ա դրել, կամ նենց ա եղել, որ սխալվել ա, բայց որ ասեմ մարդիկ լայնածավալ մտել են, խանգարել են, չէ: Մարտունիում եզակի ընտրություն է եղել, որտեղ ոչ մի ճնշում,  ոչ մի մարդկանց շեղել, մարդկանց կաշառել չի եղել: Ընտրության արդյունքում հաղթել եմ ես, իմ դիմացի թեկնածուին ես շնորհակալություն եմ հայտնել դրա համար, որ ինքը մինչև վերջ ճիշտ արեց:

-Երբ արդեն անցնեք քաղաքապետի գործին, ի՞նչ եք պատրաստվում փոխել:

Ես առաջինը վերացնելու եմ կոռուպցիան, չի լինելու մեկը, ով կարա շշկռի ու ժողովրդի հետ իր լեզվով չխոսա, տենց բան չի լինելու, ու քաղաքապետարանը լինելու ա ժողովրդին ծառայող, ես ամեն ինչից կուշտ մարդ եմ, քաղաքապետարանի ոչ մի կոպեկի վրա աչք չեմ դրել, ես մտնում եմ քաղաքապետարան ազնիվ, արդար ծառայելու, իմ թիմը լինելու ա ազնիվ, եթե մեկնումեկը անի այն, ինչը ես չեմ ուզում՝ ինքը կթողնի, կգնա: Ես ձեռներս ազատ ժողովրդին ասել եմ՝ դուք եք ընտրում, ես ձեզ ծառայելու եմ, ժողովուրդը մաքուր ձևով ընտրել ա ինձ…: Ես ոչ մեկի ոչ գրած ելույթն եմ կարդացել, ոչ էլ, ես շարժվել եմ իմ ձևով, կշարունակեմ տենց, իմ ձևով, ես ապացուցել եմ, որ լավ ծնող եմ, լավ ընտանիքի հայր եմ, լավ բիզնեսմեն եմ, հիմա կմտնեմ քաղաքապետարան և կլինեմ լավ քաղաքապետ իմ ժողովրդի համար, ու եթե ինչ որ տեղ բացթողումներ կան, ես ուրիշի բացթողումները ոչ թե կնայեմ, այլ կծառայեմ իմ ժողովրդին: Ես մասնագիտությամբ տնտեսագետ եմ ու շատ լավ հասկանում եմ։

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ Գասպարյան Պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան Քանի՞ տարի կպահանջվի, որ հասկանաք, որ այս վտանգը պետք է կանխել. ադրբեջանագետ Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ Իշխանությունն ամեն ինչ անում է Ալիևին նմանվելու համար. Մենուա ՍողոմոնյանԿվախենա... դա կլինի իր իշխանության վերջին օրը. Ավետիք Չալաբյան Ըստ էության, Փաշինյանը անոնսում է, որ ադրբեջանցին կհանձնվի Բաքվին` առանց փոխանակելու այնտեղ պահվող հայ գերիների հետ․ Ղահրամանյան Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին
Ամենադիտված