«Արարատի» սեփականատեր Սրմաքեշն ընդդեմ «Արարատի» նախագահ Սամվել Կարապետյանի
Սպորտ«Ժամանակ» թերթը գրում է. «Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ, գործարար Սամվել Կարապետյանի թիմը Հայաստանի առաջնություն տեղափոխվելու մտադրությունը մեծ դժգոհություն է առաջացրել Երեւանի «Արարատ» ակումբի ղեկավարների եւ անձամբ սեփականատեր Վարդան Սրմաքեշի մոտ։
Մեր տեղեկություններով՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումների միջոցով հարցը չկարգավորելու դեպքում Սրմաքեշը պատրաստ է դիմել Միջազգային ատյանների դատարաններին։
Ըստ վերջին տեղեկությունների՝ Սամվել Կարապետյանի թիմը պատրաստվում է ներկայանալ «Արարատ-Մոսկվա» անվամբ։ Սամվել Կարապետյանի համար այս անվանումը սկզբունքային է, քանզի «Արարատը» հայտնի բրենդ է, իսկ Մոսկվան կարող է թիմի շուրջ համախմբել այս քաղաքում բնակվող մեր հայրենակիցներին»: