Վենգերը դիմել է «Յունայթեդին»՝ Մխիթարյանի փոխանակման պահով
Սպորտ«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը դիմել է «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանը առաջարկելով բանակցել հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության վերաբերյալ:
Այս մասին գրում է dailystar-ը, հավելով, որ Վենգերը «Յունայթեդին» առաջարկել է Մխիթարյանի փոխարեն տրամադրել հարձակվող Ալեքսիս Սանչեսին, որը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը լոնդոնյան թիմի հետ:
Ավելի վաղ նշվում էր, որ «Արսենալը» կարող է գնել Մխիթարյանի տրանսֆերը 30 միլիոն ֆունտով: