Իրավիճակը իսկապես բարդ է
ՔաղաքականությունԼրագիր
Օրինական ուժի կիրառման մենաշնորհը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը, ԱԱԾ աշխատողի օրվա ելույթում հայտարարել է Սերժ Սարգսյանը, ասելով նաեւ, թե Հայաստանում հարցերը չպետք է լուծվեն զենքի ուժով եւ այդպիսի փորձերը դատապարտված են:
Այն, որ պետությունում հարցերը զենքով լուծելը պետք է բացառվի եւ պետք է իրավապահ համակարգը լինի այդօրինակ փորձերը կանխարգելելու ունակ, կասկածից վեր է, անկախ այն բանից, թե հանրությունն ինչպես է վերաբերում իշխանությանը, անկախ, թե որքանով է իշխանությունը լեգիտիմ:
Բայց, միեւնույն ժամանակ խնդիրը բացարձակապես միարժեք չէ, եթե ենթադրենք, որ իշխանությունն է հարցերը լուծում զենքով, հանրությանը չթողնելով պատասխանի այլ տարբերակ: Խոսքը զենքի օրինական կիրառման մասին չէ, այլ անօրինական, երբ օրենքը կարող է մեկնաբանվել կամայականորեն, ելնելով ոչ զուտ իշխանական շահից ու անվտանգությունից: Իրավիճակը անշուշտ ենթակա է բանավեճի եւ քննարկման, առավել եւս, որ հնարավոր է գտնել ընդհուպ ակադեմիական տարբեր տեսակետներ պարունակող աշխատանքներ:
Այդ իմաստով, սկզբունքային է պարզել, թե ինչն է Հայաստանի Հանրապետություն, կամ ով է Հայաստանի Հանրապետությունը: Սերժ Սարգսյանն օրինակ կարծում է, որ ինքը կամ իշխանությու՞նն է Հայաստանի Հանրապետությունը, թե՞ նաեւ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի:
շարունակությունը՝ կայքում