Հրամանատարի տեղակալը բռունցքով խփել է զինվորի գոտկատեղին. ծեծի հատկանիշներով քրեական գործ կա
ՀասարակությունՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալը մեղադրվում է շարքայինի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:
Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Գործն ուղարկվել է Բերդի դատարան և մակագրվել դատավոր Սամվել Մարդանյանին:
ՀՀ ՊՆ Ն զորամասի հրամանատարի տեղակալ Միհրան Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2016թ դեկտեմբերի 16-ին զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ կապված, բռնություն է գործադրել իր նկատմամբ ստորադաս հանդիսացող շարքային Մ. Տեր-Մինասյանի նկատմամբ:
Նա ձեռքով հարվածել է վերջինիս պարանոցին, պատճառելով ֆիզիկական ցավ, որից հետո դիտավորությամբ բռունցքով հարվածել է նրա ձախ գոտկային շրջանին պատճառելով փայծաղի պատռվածք, ներքին արյունահոսություն ձևով, որից մեկ օր հետո շարքայինին շտապ կարգով վիրահատել են և փայծաղը հեռացրել:
Միհրան Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 112-րդ հոդվածի 1-ին մասի՝ և 356.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: