Երգչուհի Քեթի Փերրին YouTube ալիքում հրապարակել է «Hey Hey Hey» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: Այն 2 օրում ավելի քան 12 միլիոն մարդ է դիտել:
Հոլովակում երգչուհին 18-րդ դարի բարձրաշխարհիկ կնոջ կերպարով է հանդես գալիս: Նա չի ցանկանում ամուսնանալ և երազում է դառնալ այնպիսին, ինչպիսին Ժաննա դ՚ Արկն է:
Քեթի Փերրին հոլովակում «հավատարմության գոտիով» է, իսկ ամենավերջում նրան դատապարտում են մահապատժի՝ տղամարդկանց վիրավորելու համար: