Հայերեն


Հյուսիսային պողոտայում անչափահաս աղջիկը եղբորը պաշտպանելիս մետաղե ձողով խփել է ոստիկանի գլխին

Հասարակություն

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ավարտվել է Ռուզաննա Մ.-ի գործի դատական քննությունը:

Իրեն մեղսագրված արարքի կատարման, ինչպես նաև դատական ակտի հրապարակման պահին Ռուզաննան եղել է անչափահաս՝ 17 տարեկան:

Ռուզաննա Մ.-ին մեղադրանք էր առաջադրվել ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված՝ ոստիկանության աշխատակցի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հուլիսի 15-ին, ժամը 23-ի սահմաններում Հին Երևանցու փողոցում Ռուզաննայի եղբոր՝ Էդգարի կողմից ապօրինի ավտոկայանատեղիի կազմակերպումը դադարեցնելու, ոստիկանության Կենտրոնականի բաժին ներկայանալու վերաբերյալ ՊՊԾ գնդի ոստիկաններ՝ ավագ սերժանտ Ներսիսյանի, սերժանտ Հակոբյանի, սերժանտ Միրզախանյանի, կրտսեր սերժանտ Լալայանի կողմից ներկայացված օրինական պահանջին չենթարկվելով՝ Էդգարը հրաժարվել է բաժին ներկայանալուց:

Երբ ոստիկանները հատուկ միջոցի՝ ձեռնաշղթայի կիրառմամբ փորձել են Էդգարին բերման ենթարկել, նրա քույրը՝ անչափահաս Ռուզաննան վտանգավոր բռնություն է գործադրել ոստիկանի՝ սերժանտ Հակոբյանի նկատմամբ՝ ձեռքին եղած մետաղե առարկայով հարվածել է վերջինիս գլխին՝ նրա առողջությանը պատճառելով գլխի փափուկ հյուսվածքների սալջարդի, պատռված վերքի ձևով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Դատարանը հաստատված է գնահատել, որ դեպքի պահին Էդգարն ու նրա անչափահաս քույր Ռուզաննան գտնվել են Հյուսիսային պողոտայի հարևանությամբ՝ Հին Երևանցու փողոցում՝ «Շադոյան» խանութի դիմաց:

Ոստիկանները մոտեցել են Էդգարին ու պահանջել են, որ դադարեցնի ապօրինի ավտոկայանատեղիի կազմակերպումը ու ներկայանա ոստիկանության բաժին:

Երբ Էդգարը հրաժարվել է ներկայանալ բաժին, ոստիկանները փորձել են նրան բերման ենթարկել հատուկ միջոցի՝ ձեռնաշղթայի կիրառմամբ:

Էդգարի փոքր քույր Ռուզաննան ականատես է եղել, որ եղբորը ուզում են ձեռնաշղթա հագցնել, ավտոկայանատեղիի համար նախատեսված երկաթե շարժական արգելափակոցով հետևից հարվածել է սերժանտ Հակոբյանի գլխին:

Դատարանը արձանագրել է, որ Ռուզաննայի դաստիարակությամբ ու խնամքով զբաղվել է մայրը: Ռուզաննան ապրել է մոր, երկու եղբայրների և երկու քույրերի հետ: Ռուզաննայի մայրը դատապարտվել է ու պատիժ է կրել 2011-2013 թվականներին:

Այդ ընթացքում՝ 11-13 տարեկան հասակում, Ռուզաննան բնակվել է «ՍՕՍ մանկական գյուղի» մասնաճյուղերից մեկում:

Ռուզաննային տրված բնութագրում նշվել է, որ նրա հարմարվելը նոր միջավայրին ընթացել է որոշ դժվարություններով: Մոր նկատմամբ կարոտի պատճառով նա երբեմն դրսևորել է կամակորություն:

Դատարանում Ռուզաննան ընդունել է մեղքը, նշել է, որ զղջում է, այլևս նման արարք չի կատարի:

Ոստիկանները նշել են, որ Էդգարը Հյուսիսային պողոտայի հարևանությամբ զբաղվել է ապօրինի ավտոկայանատեղիի կազմակերպմամբ, նա քաղաքացիներից, ովքեր այդ վայրում մեքենա են կայանել, ապօրինի գումարներ է հավաքել : Իրենք պահանջել են, որ այդ երիտասարդը դադարեցնի անօրինական գործունեությունը և ներկայանա բաժին: Նա կտրականապես հրաժարվել է՝ ասելով՝ ինչքան ուզում եք՝ տարեք, մեկ ա՝ գալու եմ ու կանգնելու եմ էստեղ: Իրենք ցանկացել են ձեռնաշղթա գցել նրա ձեռքը՝ բաժին բերման ենթարկելու համար: Այդ պահին սերժանտ Հակոբյանի գլխին հետևից հարված են հասցրել: Նրա գլխի հետնամասից արյուն է հոսել: Իրենք տեսել են, որ հարվածողը մոտ տասնյոթ տարեկան աղջիկ է, ում ձեռքին եղել է մետաղե առարկա:

Ռուզաննայի եղբայրը կատարվածը ներկայացրել է հետևյալ կերպ՝ ինքը գտնվել է Հյուսիսային պողոտայում գործող խանութներից մեկի մոտ, որտեղ աշխատել է որպես այգեպան ու ավտոկայանատեղիի հսկիչ: Դեպքի պահին իրեն է մոտեցել ոստիկանության մեքենա, դուրս են եկել երեք-չորս ոստիկան: Նրանք պահանջել են դադարեցնել ապօրինի ավտոկայանատեղիի հսկումը, նրանց հետ գնալ ոստիկանության բաժին:

Ինքն ասել է, որ ապօրինի չի աշխատում: Եթե սպասեն, կգնա խանութի տնօրենից կվերցնի իր փաստաթղթերը ու կբերի-կներկայացնի: Ոստիկաններից մեկն ասել է, որ իրենք տաքսի ծառայություն չեն, որ սպասեն:

Նրանք մոտեցել են, սկսել են հայհոյանքներ հնչեցնել իր ու ծնողների հասցեին, քաշքշելով փորձել են տանել դեպի ոստիկանական մեքենան:

Այդ ժամանակ «Մոսկվիչկա» սուպերմարկետի մոտից իրենց է մոտեցել իր քույր Ռուզաննան: Տեսնելով, որ ոստիկանները քաշքշում են իրեն, նա արագ մոտեցել է: Ռուզաննայի մոտենալուց հետո էլ ոստիկանները շարունակել են հայհոյանքներ տալ, ձեռքերով հարվածել են իր մարմնին:

Ինքը պահանջել է, որ քրոջ ներկայությամբ չհայհոյեն: Ոստիկաններից՝ սերժանտ Հակոբյանը չի հավատացել, որ Ռուզաննան աղջիկ է, նրան պատանու է նմանեցրել: Իր ասելուց հետո նա… ձեռքերով շոշափել է քրոջը, որ համոզվի՝ աղջիկ է, թե տղա…

Երբ ոստիկաններն իրեն հարվածներ էին հասցնում, քույրը ավտոկայանատեղիի երկաթե նշանով հետևից հարվածել է Հակոբյանի գլխին: Արյուն է եկել: Դրանից հետո իրեն ու քրոջը բերման են ենթարկել…

Դատարանը հաստատված է գնահատել առաջադրված մեղադրանքը:

Անչափահաս Ռուզաննա Մ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով, դատապարտվել է ազատազրկման 3 տարի ժամկետով, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, ու սահմանվել է 3 տարի փորձաշրջան:

Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով
Ամենադիտված