Որոնք են եվրոպացիների ամենասիրելի մեքենաները
Աշխարհ2017 թվականին Եվրոպայում առավել մեծ ժողովրդականություն վայելող ավտոմեքենա է ճանաչվել Volkswagen Golf-ը: Համապատասխան վարկանիշը կազմել են JATO Dynamics միջազգային վերլուծական ընկերության մասնագետները։
Ընթացիկ տարվա 11 ամսում Եվրոպայում գնել են ավելի քան 445 հազար Volkswagen Golf ավտոմեքենաներ: Ավստրիայում, Բելգիայում, Գերմանիայում, Նորվեգիայում եւ Լյուքսեմբուրգում այն նույնպես առաջին հորիզոնականն է զբաղեցրել համապատասխան ցուցակներում: Երկրորդ տեղն ստացել է Renault Clio հեթչբեքը: Դրա ամենաշատ գնորդները Ֆրանսիայում, Պորտուգալիայում եւ Նիդեռլանդներում են:
Այս մոդելի վաճառված ավտոմեքենաների ընդհանուր թիվը կազմել էգրեթե 300 հազար: Առաջատարների եռյակը եզրափակում է Volkswagen Polo-ն, որը գնել են 255 հազար անգամ, սակայն անցյալ տարվա համեմատությամբ դրա պահանջարկն ընկել է ավելի քան 10 տոկոսով: Նրան հաջորդում է Ford Fiesta ամերիկյան ավտոմեքենան (237 հազար վաճառված օրինակ), իսկ վարկանիշում վերջինը դարձել է Nissan Qashqai քրոսովերը (230 հազար):