«Մանչեսթերը» Պուլիչիշի պահով պլաններ ունի
ՍպորտԴորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել ԱՊԼ: Ինչպես հաղորդում է Bild-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն ուզում է ուժեղացնել «Կարմիր սատանաների» հարձակման գիծը Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Կրիստիան Պուլիշիչի օգնությամբ:
Մանկունյանցիներն արդեն մի քանի ամիս հետևում են կիսապաշտպանի ելույթներին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պուլիշիչը ճանաչվեց ԱՄՆ տարվա լավագույն ֆուտբոլիստ:
Նախորդ տարի Պուլիշիչը ԱՄՆ հավաքականի կազմում անցկացրել է 9 խաղ, որոնցում խփել է 6 գոլ և կատարել է 4 փոխանցում, իսկ ակումբային մակարդակում նա դարձել է Գերմանիայի գավաթի մրցանակակիր: