Այց, որ կարող է պատմական դառնալ
Քաղաքականություն1in.am
Սերժ Սարգսյանը երկուշաբթի երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի, ինչպես նաև Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ:
Սարգսյանը կայցելի նաև «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն և Սուրբ Գևորգ եկեղեցի, որտեղ հանդիպում կունենա հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:
Մինչ Սարգսյանի այցին անդրադառնալը` հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին նշանակված էր Վրաստանի վարչապետ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Երևան, սակայն այն չեղարկվեց բառացիորեն այցից ժամեր առաջ` հենց այն պատճառաբանությամբ, որ դեկտեմբերի 25-ին նախատեսված էր Սերժ Սարգսյանի այցը Թբիլիսի: Իհարկե, այդ այցի չեղարկումից հայ-վրացական հարաբերությունները չտուժեցին, սակայն քաղաքական դիսկոմֆորտի մեջ հայտնվեց Կարեն Կարապետյանը, որին վրացական կողմն, ըստ էության, նրբանկատությամբ հասկացրեց, որ ավելի մեծ կարևորություն է տալիս ոչ թե նրա հրավերին, այլ` հենց Սերժ Սարգսյանի այցին:
մանրամասն՝ կայքում