Կարեն Կարապետյանի հայտարարությունների հետքերով
ՔաղաքականությունԻնչպես հայտնի է՝ սեպտեմբերի 29-ին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ նախարարներին հանձնարարեց վերանայել իրենց կառավարման ոլորտում գտնվող ՊՈԱԿ-ների գործունեությունը եւ պարզել, թե որքանով են դրանք արդյունավետ: Իսկ ահա ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի եւ մշակույթի նորանշանակ նախարարներին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում քննարկել ԾԻԳ-երի լուծարման հարցը: «Այն ՊՈԱԿ-ները, որոնց գործունեությունը համարում եք նպատակահարմար, պետք է ունենան հստակ ու չկրկնվող գործառույթներ: Շատ խիստ, կոշտ պետք է վերանայել դա: Նույնը վերաբերում է նաեւ ԾԻԳ-երին», – հանձնարարեց վարչապետը: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Երկրագործարական գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աբրահամ Ղուկասյանի եւ ՀՀ մշակույթի նախարարության մշակութային ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Եղիշե Խերանյանի հետ:
Շարունակությունը՝ այստեղ