Ստամբուլում օրենքով գող է սպանվել
ԱշխարհՍտամբուլում սպանվել է վրացի «օրենքով գող» 36-ամյա Դավիդ Ալխանիշվիլին, ով քրեական շրջանակներում հայտնի է որպես Դաթո Պանկիսկի, հաղորդում է Грузия Online-ը:
Ալխանիշվիլիին անհայտ անձինք գնդակահարել են դեկտեմբերի 22-ին:
Рустави 2 հեռուստաալիքի հետ զրույցում այդ տեղեկությունը հաստատել են «օրենքով գողի» հարազատները:
Ներկա պահին նրա մարմինը հայրենիքին հանձնելու ընթացակարգ է սկսվել:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ Ալխանիշվիլիի սպանությունը արյան վրեժ է:
Հայտնի է, որ Դաթո Պանկիսկին պատկանում է Տարել Օնիանի կլանին, ով վաղուց պայքարում է մեկ այլ «օրենքով գող» Զախարի Քալաշովի (Շաքրո Մոլոդոյ) կլանի հետ: