Ինչպես է Էրդողանը այսահարված հրում իրեն համբուրող տղամարդուն. տեսանյութ
ԱշխարհԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Շըրնաք քաղաքում իր կուսակիցների ու համախոհների հետ հանդիպման ժամանակ անծանոթ տղամարդը բարձրացել է բեմ ու փորձել ողջագուրվել նախագահի հետ, ինչը բավականին զարմացրել ու վախեցրել է Էրդողանին:
Համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է հանրահավաքի ավարտին նախագահը հրաժեշտ տալիս ներկաներին, երբ բազմության միջից դուրս թռած տղամարդը բեմ է վազում ու փորձում ողջագուրվել նրա հետ: Էրդողանը շատ արագ հետ է հրում նրան, նույն վայրկյանին նրան օգնության են հասնում թիկնապահները, որոնք արագ ներքև են իջեցնում տղամարդուն: Վայրկյաններ անց Էրդողանը շարունակում է հրաժեշտի արարողությունը, թեև չի կարողանում թաքցնել զարմանքն ու զայրույթը:
Ինչպես գրում է «Բիրգյուն» պարբերականը, ավելի ուշ պարզվել է, որ նախագահին վախեցրած տղամարդը Շըրնաքի բնակիչ Հուսեյն Դեմիրջանն է, որը դեպքից հետո ձերբակալվել է: Հարցաքննությունից հետո նա ազատ է արձակվել: Նա նշել է, որ շատ է սիրում նախագահին, բացի այդ՝ թուրք-քրդական բախումներում զոհված զինվորի հարազատ է և ցանկացել է այդ կերպ ողջունել սիրելի նախագահին: