Հայտնի սպորտսմենները մերկացել են օրացույցի համար
ՍպորտԼեհ նախկին բիատլոնիստուհի և ներկայիս լուսանկարիչ Դոմինիկա Ցուդան մերկ սպորտսմենների պատկերով օրացույց է ստեղծել: Ֆոտոշարքին մասնակցել են քրոսֆիթի չեմպիոններ, բալետի պարողներ, ձիավարողներ, բակսետբոլիստներ՝ չեմպիոններ ամբողջ աշխարհից: Այս մասին գրում է Life-ը:

Ցուդայի One Year Fund հիմնադրամն աջակցում է տաղանդավոր երիտասարդ սպորտսմեններին:

Օրացույցերի վաճառքից ստացված բոլոր միջոցներով ձեռք կբերվեն կոշիկ և հագուստ հիմնադրամի հոգացության տակ գտնվողների համար:

Ֆոտոշարքը պատրաստվել է Վարշավայի արվարձանի ստուդիայում:

Մեկ օրացույցը One Year Fund-ի կայքում արժե 129 զլոտի:

Օրացույցի համար նկարահանվել ցանկացողներն այնքան շատ են եղել, որ այն բավական մեծ է ստացվել՝ 300 էջ:

















