Բացահայտվել է Թուփաքի սպանության գաղտնիքներից մեկը
ԱշխարհԼոս Անջելեսի ոստիկանությունը բացահայտել է անհետացած ատրճանակի ճակատագիրը, որով սպանվել է Թուփաք Շաքուրը, հայտնում է TMZ-ը: Երբ 2006 թ. 40-կալիբրանոց «Գլոկն» անհետացել է իրեղեն ապացույցների շարքից, դրա ճակատագրի վերաբերյալ շատ վարկածներ են առաջ քաշվել:
Ինչպես նշել է աղբյուրն իրավապահ մարմիններում՝ ատրճանակը եղել է ոստիկանության մոտ: Հետո ուսումնասիրությունը պարզել է, որ 10 տարի առաջ դրանից կրակել են ռեփերին, զենքը փոխանցվել է Ալկոհոլի, ծխախոտի, հրազենի և պայթուցիկ նյութերի բյուրոյի գործակալներին: Այնտեղ եզրակացրել են, որ ադ ատրճանակն օգտագործել են ևս մեկ հանցագործության համար: Լրացուցիչ զննությունից հետո պարզվել է, որ Շաքուրն որիշ զենքով է սպանվել:
Դա հաստատել է, որ իրավապահների կողմից 2013 թ. ոչնչացված «խորհրդավոր կերպով անհետացած» ատրճանակը կապ չունի ռեփերի մահվան հետ:
Հիշեցնենք՝ Թուփաք Շաքուրը սպանվել է 1996 թ.: