Սեյրան Օհանյանի եւ Ռուզաննա Խաչատրյանի մշուշոտ ապագան․ «Հրապարակ»
ՀասարակությունHraparak.am-ը գրում է․
Սերժ Սարգսյանին մեծ դժվարությամբ հաջողվեց հեռացնել Սեյրան Օհանյանին Պաշտպանության նախարարի պաշտոնից: Այժմ, հետաքրքիր է, ինչո՞վ է զբաղվելու նախկին նախարարը, տեղեկություններ կան, որ նա հնարավոր է մտնի քաղաքական դաշտ: Նշանակվել-չնշանակվելու օրերին` բանակցությունների ժամանակ, լուրեր էին շրջանառվում, թե Սեյրան Օհանյանը չի ցանկանում հեշտ հանձնվել, անգամ սպառնացել է «Վիկիլիքս» անել: Կարծում ենք` շուրջ 8 տարի Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող անձը պետք է հանրությանը հայտնի իր ապագայի պլանների մասին, ինչպես շտապեց հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար չգնալու իր որոշման մասին:
Առհասարակ` Օհանյանների ընտանիքին դժվար օրեր են սպասվում: Ճիշտ է, նախկին նախարարի կինը ամուսնու պաշտոնանկության օրը հրապարակել է նոր լուսանկար եւ հաղորդագրություն քաղաքացիների ընդունելության մասին` ըստ ամենայնի ցանկանալով ցույց տալ, որ շարունակում է իր ավանդական գործունեությունը, սակայն այժմ իրավիճակ է փոխվել, ՊՆախարար Վիգեն Սարգսյանը թույլ կտա՞ շարունակել զբաղվել «հանրօգուտ աշխատանքով»:
Վտանգի տակ է նաեւ Ռուզաննա Խաչատրյանի մյուս աշխատանքը: Հիշեցնենք, որ նա 2012թ զբաղեցնում է առողջապահության նախարարի խորհրդականի պաշտոնը: Այս տարիներին Անախարարներ են փոխվել, սակայն նա մնացել է իր տեղում, քանի որ ամուսինը եւս իր տեղում էր:
Այժմ ամուսինը գործազուրկ է, առողջապահության նախարարն էլ փոխվել է, Լեւոն Ալթունյանն է, հարց է առաջանում` նա կունենա ատամնաբույժ Խաչատրյանի խորհրդատվությունների կարիքը ինչպես կայքում է նշված «առողջապահական համակարգի ֆինանսավորման բարելավման, ֆինանսավորման նոր աղբյուրների ներդրման ոլորտում»: